| Intro | �այ կենսաքիմիկոս, ժամանակակենսաբան |
| Is |
Chemist Scientist Biochemist |
| From |
Egypt Russia Armenia |
| Type | Science |
| Gender | male |
| Birth |
12 November 1931, Cairo, Egypt |
| Age | 89 years |
| Star sign | Scorpio |
-
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նուբար Ասլանյան (այլ կիրառումներ)
Նուբար Լևոնի Ասլանյան (նոյեմբերի 12, 1931(1931-11-12), Կահիրե, Եգիպտոս), հայ կենսաքիմիկոս, ժամանակակենսաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1971):
Կենսագրություն
Նուբար Ասլանյանը ծնվել է 1931 թվականին, Եգիպտոսում: Ավարտել է Կահիրեի Գալուստյան վարժարանը: 1947 թվականին հայրենադարձել է: 1948-1954 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ապարանի շրջանում: Ուսումը շարունակել է ասպիրանտուրայում և 1960 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան: Հետագայում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել դոկտորի աստիճան, 1971 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում: 1971-1988 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության լաբորատոր գործի գլխավոր մասնագետ, 1972 թվականից՝ Սրտաբանության ինստիտուտի կլինիկական կենսաքիմիայի և ժամանակակենսաբանության լաբորատորիայի, միաժամանակ 1994 թվականից՝ ԵՊԲՀ կենսաքիմիայի, 1993 թվականից՝ ՀՀ ԱԱԻ ախտորոշագիտության ամբիոնների վարիչ, 1979 թվականից՝ Հայաստանի ժամանակակենսաբանների ընկերության հիմնադիր-նախագահ: Դասավանդել է Հայկական բժշկական ինստիտուտում: Մշակել է հիպերտոնիկ հիվանդության բուժման նոր՝ էլեկտրոլիտային հոմեոստազի հետազոտության եղանակ:
Հեղինակ է 500 գիտական աշխատանքների, ինչպես նաև՝ «Ռևմատիզմի ախտորոշման բիոքիմիական մեթոդները» (1967), «Կլինիկական ախտորոշում կենսաքիմիական մեթոդներով» (1996), համահեղինակ՝ «Արյան մակարդում» (1980), «Սրտի իշեմիկ հիվանդության զարգացմանը նպաստող գործոնները և պայքարը նրանց դեմ» (1986) ուսումնական ձեռնարկների:
Երկեր
- Ռևմատիզմի ախտորոշման բիոքիմիական մեթոդները (ուսումնական ձեռնարկ), 1967:
- Արյան մակարդակում (ուսումնակա ձեռնարկ), 1980 (համահեղինակ):
- Սրտի իշեմիկ հիվանդության զարգացմանը նպաստող գործոնները և պայքարը նրանց դեմ (ուսումնական ձեռնարկ), 1986 (համահեղինակ):
- Կլինիկական ախտորոշում կենսաքիմիական մեթոդներով (ուսումնական ձեռնարկ), 1996:
- Нарушение электролитного гомеостаза при гипертонической болезни, Е., 1973.
- Патологическая физиология биологических ритмов, М., 1989.
- Достижения хронобиологии и хрономедицины, Е., 2002 (համահեղինակ):