| Intro | Egyptian scientist |
| Is | Scientist |
| From | Egypt |
| Type | Science |
| Gender | male |
| Birth |
14 July 1929, Cairo, Egypt |
| Age | 91 years |
| Star sign | Cancer |
Նորայր Մանվելի Բեյլերյան (հուլիսի 14, 1929(1929-07-14), Կահիրե, Եգիպտոս), հայ ֆիզքիմիկոս: Քիմիական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1977): ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1981): Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (2011):
Կենսագրություն
Նորայր Բեյլերյանը ծնվել է 1929 թվականի հուլիսի 14-ին, Եգիպտոսի Կահիրե քաղաքում: 1947 թվականին ավարտելէ Կահիրեի Գալուստյան միջնակարգ դպրոցը, 1953 թվականին՝ Երևանի պետական համալսարանը: 1976-2000 թվականներին եղել է ԵՊՀ ֆիզիկայի և կոլոիդային քիմիայի ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ պոլիմերման շարժընթացների կինետիկայի հիմնախնդրի լաբորատորիայի գիտական ղեկավար:
Աշխատանքները վերաբերում են հեղուկ ֆազում գերօքսիդների մասնակցությամբ ռադիկալային շղթայական ռեակցիաների կինետիկայի և մեխանիզմի, պոլիմերման -կինետիկական օրինաչափությունների, լազերային, գամմա և ռենտգենյան ճառագայթների ազդեցությամբ անօրգանական օքսիդների մակերեսի ձևափոխման ուսումնասիրությանը:
Պարգևներ
- «Ոսկե մեդալ անբասիր աշխատանքի համար» (1970)
- «Հայկական ԽՍՀ բարձրագույն կրթության նախարարության պատվավոր դիպլոմ անձնվեր ու անբասիր աշխատանքի համար» (1971)
- ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1981)
- «ԵՊՀ ոսկե մեդալ» (1999 և 2010)
- «Կապույտ խաչ» Եվրոպական բնական գիտությունների ակադեմիա (2004)
Երկեր
- Քիմիական կինետիկա: Ուսումնական ձեռնարկ, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1978:
- Քիմիական կինետիկա, մաս 1-2. Երևան, 1978-1980:
- Պոլիմերների արտադրությունը և զարգացման հեռանկարները Հայաստանում: Դանիելյան Վահե Հակոբի, Բեյլերյան Նորայր Մանվելի, «Գիտելիք» ընկերություն, Երևան, «Գիտելիք», 1982:
- Ֆիզիկական և կոլուիդային քիմիա: Ուսումնաօժանդակ ձեռնարկ, Գրիգորյան Սերգեյ Կոստանդի, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ , 1983:
- Քիմիայի խնդիրներ լուծումներով: Բուհերի դիմորդների համար, Խաչատրյան Ա. Գ, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևանի պետական համալսարան, Ֆիզիկական քիմիայի ամբիոն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1984:
- Էկոլոգիան և ժամանակակից քիմիան: Բեյլերյան Նորայր Մանվելի, Փիրումյան Գևորգ Պետրոսի, Խաչատրյան Ա. Գ., Հայկական ՍՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ, 1986:
- Քիմիայի շտեմարան: Տեստային հարցեր, խնդիրներ, վարժություններ դիմորդի համար, Սահակյան Լիդա Արշակի, Խաչատրյան Առլիկ Գուրգենի, Բեյլերյան Նորայր Մանվելի, Սաղաթելյան Շ., Երևան, «Լույս», 1996:
- Քիմիայի շտեմարան: Տեստային հարցեր, խնդիրներ, վարժություններ դիմորդի համար, Սահակյան Լ, Խաչատրյան Ա, Բեյլերյան Նորայր Մանվելի, Սարգսյան Վ., 2-րդ վերամշակված, լրացուցիչ հրատարակչություն, Երևան, «Զանգակ-97», 1998:
- Քիմիայի շտեմարան: Թեստային հարցեր, խնդիրներ, վարժություններ դիմորդի համար. Ուսումնական ձեռնարկ, Սահակյան Լ, Խաչատրյան Ա, Բեյլերյան Նորայր Մանվելի, Սարգսյան Վ., 3-րդ վերամակված և լրացված հրատարակչություն, Երևան, «Զանգակ-97», 2001:
- Ֆիզիկական քիմիայի դասընթաց: [Դասագիրք], Հատոր 1-ին, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևան , Հեղինակային հրատարակություն, 2016:
- Ֆիզիկական քիմիայի դասընթաց: [Դասագիրք], Հատոր 2-րդ, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևան, Հեղինակային հրատարակություն, 2016: