Mesrob G. Kouyoumdjian’s biography, fact, career, awards, net worth and life story

Was Lexicographer
From Egypt
Turkey
Type Social science
Gender male
Birth

4 September 1897, Kayseri, Turkey

Death

22 August 1983, Cairo, Egypt
(aged 86 years)

Star sign Virgo

Գույումճյան Մեսրոպ Կարապետի (սեպտեմբերի 4, 1897(1897-09-04), Կեսարիա, Թուրքիա – օգոստոսի 22, 1983(1983-08-22), Կահիրե, Եգիպտոս), հայ բառարանագիր։

Կենսագրություն

Կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կ․ Պոլսի զինվորական վարժարանում։ 1923-ից տեղափոխվել է Կահիրե։ Կազմել է «Ընդարձակ բառարան հայերենե-անգլիերեն» (1950), «Ընդարձակ բառարան անգլիերենե-հայերեն» (1961) ևն։ Առաջինում հավելվածով տրված են տերմիններ, որոնք որոշակի արժեք են ներկայացնում հայ մասնագիտական տերմինաբանության հարստացման համար։ Գրել է նաև «Համադրական առածանի և ասացվածք անգլիերեն-հայերեն» (1967), «Ընդարձակ բառարան հատկաբանության և առածներու» (1969) և այլ աշխատություններ։

Երկեր

  • Ընդարձակ բառարան հայերէնէ-անգլիերէն, 1950:
  • Ընդարձակ բառարան անգլիերէնէ-հայերէն, 1961:
  • Համադրական առածանի և ասացուածք անգլիերէն-հայերէն, 1967:
  • Ընդարձակ բառարան յատկաբանութեան և առածներու (անգլերեն-հայերեն), 1969:
  • Գրպանի նոր բառարան անգլիերէն-հայերէն, 1973:
  • Բազմալեզու իրաւաբանական բառարան: Անգլերեն, ֆրանսերեն, հայերերն, թուրքերեն լեզուներով, 1979:

Արտաքին հղումներ

  • Ընդարձակ Բառարան Հայերէնէ Անգլիերէն, Մեսրոպ Կ. Գույումճեան։ Տպարան ԱՏԼԱՍ, Պէյրութ, 1970։ (Բ. հրատարակութիւն)
  • Ընդարձակ Բառարան Անգլիերէնէ Հայերէն, Մեսրոպ Կ. Գույումճեան։ Կ. Տօնիկեան եւ Եղբայրք, Պէյրութ, 1981։ (Բ. հրատարակութիւն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 249)։
You May Also Like